Ախլաթյան գյուղի և դպրոցի պատմությունը

Ախլաթյան գյուղի պատմությունը 
ԱԽԼԱԹՅԱՆ
Ախլաթյան գյուղը գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի Պատպատ լեռնաճյուղի հյուսիսարևելյան փեշերին, Այրի գետի աջ ափի բարձրադիր դարավանդի վրա:
Ըստ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ ախլաթյանցի Մորուս /Մարգար/ Ստեփանի Հասրաթյանի կատարած ուսումնասիրությունների, Ախլաթյան գյուղը անընդմեջ բնակեցված է եղել` սկսած մ.թ.ա. 2-րդ հազարամյակիկեսերից` շուրջ 3.500 տարի: Հին գյուղատեղում /ավերվել է 1931թ. երկրաշարժից / նկատվում էին բերդապարսպի հետքեր: Գյուղում եղել է միջնաբերդ:  Եկեղեցու ավերակների ուսումնասիրությունները ցույցեն տվել, որ այն կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա: Այն կառուցվել է 5-րդ դարում և վերակառուցվել 3 անգամ:
Գյուղի անվան ստուգաբանության խնդիրը դեռևս լուծված չէ: Ուսումնասիրողների մի մասը գյուղի Ախլաթյան անունը կապում են գյուղի շրջակայքում գտնվող դարավոր Ախլաթ տեսակի տանձենու հետ, Ախլաթ-յան /կողմ/:
Ախլաթյան անունը առաջին անգամ հիշատակվում է Ղևոնդ Ալիշանիմոտ` կապված 1291թ. ինչ-որ սահմանային վեճի հետ:
Որոշ ուսումնասիրողներ գյուղի անվան ծագումը կապում են ախլա խնձոր բառի հետ/ Վանա բարբառով` ձնծաղիկ/:
Հնարավոր է համարվում Աղաթմարաթ բնակավայրի աղավաղված ձևը:
Ախլաթյան գյուղի դպրոցի պատմությունը
cropped-IMG_1021-1.jpg
Ախլաթյանում առաջին դպրոցը սկսել է գործել 1876 թ.-ից գյուղացիներից մեկի տանը:
1890 թ. գյուղացիների հանգանակությամբ կառուցվում է դպրոցի շենք՝4 բաժանմունքով:Դպրոցի առաջին ուսուցիչը եղել է լորեցի Տեր-Ավանեսը,որին 1892 թ. փոխարինել է Արշակ Հայրապետյանը Գողթան գավառի Տանակերտ գյուղից:
1896 թ. ուսուցիչ է նշանակվում Գևորգյան ճեմարանի շրջանավարտ ախլաթյանցի Հովհաննես Ավչյանը / Հովհաննես վարժապետը/,որն աշխատել է գյուղի դպրոցում մինչև խոր ծերություն/վախճանվելէ 1942 թ./:
1927 թ. կառուցվեց յոթնամյա դպրոցի շենքը,որը հիմնահատակ ավերվեց 1931թ.երկրաշարժից:
1931 թ. աշնանը նոր գյուղատեղում կառուցվեց կավաշեն նոր շենք՝յոթ դասասենյակով,ուսուցչանոցով և գրադարանային փոքր սենյակով:
1963 թ. Ախլաթյանի դպրոցը դարձավ ութնամյա:
1973 թ. շահագործման հանձնվեց երկհարկանի քարաշեն դպրոցի շենքը:
1998 թ. սեպտեմբերի 1-ից Ա
խլաթյանի դպրոցը միջնակարգ է:
Մինչև 1927 թ. գյուղի ծխական դպրոցը գործել է առանց վարիչի: Դպրոցի աշխատանքները ուղղորդվել են գյուղի հոգևոր կենտրոնի կողմից:
Յոթնամյա դպրոցի առաջին վարիչը եղել է ախլաթյանցի Վահան Ղևոնդյանը/ Երևանի պետական համալսարանի շրջանավարտ/-1927-1936 թթ,
1936-1942 թթ – Ավչյան Հովհաննես,
1942-1943 թթ  -Ախլաթյանի յոթնամյա դպրոցի դիրեկտոր է նշանակվել Աշխեն Հայրապետյանը,
1943-1944 թթ- Համեստ Հովհաննիսյան ,
1944-1966 թթ – Վահան Սիմոնյան,
1966-1973 թթ- Էլզա Սուլեյմանյան,
1973-1983 թթ-Արմենակ Գալստյան,
1983 թ.-ից մինչ օրս՝Ջուլիետա Հակոբյան:
Վերջին 10 տաիների ընթացքում գյուղի աշակերտների թիվը 125-ից կրկնակի նվազվել է:2016-2017 թթ. ուստարում Ախլաթյանի միջնակարգ  դպրոցում սովորում է 48 աշակերտ,դասավանդում են  18 ուսուցիչներ:

Խորհրդի կազմ

Անվանական կազմկ

<<Ախլաթյանի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առեվտրային

 կազմակերպության կոլոգիալ կառավարման մարմնի` խորհրդի

 

1. Բադալյան Շուշան Մանկավարժական  խորհրդի անդամ
2. Խաչատրյան Աստղիկ Մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ
3. Հակոբյան Մարիամ Ծնողական խորհրդի ներկայացուցիչ
4. Առաքելյան Ասյա Ծնողական խորհրդի ներկայացուցիչ
5. Հովսեփյան Հասմիկ ՀՀ Սյունիքի մարզպետի ներկայացուցիչ

/ՏԻՄ ղեկավարի ներկայացմամբ/

6. Օհանյան Զորիկ ՀՀ Սյունիքի մարզպետի ներկայացուցիչ
7. Աղայան Ռիտա ՀՀ Սյունիքի մարզպետի ներկայացուցիչ
8. Մինասյան Հարություն ՀՀ ԿԳ նախարարի ներկայացուցիչ

 

 

Այլ հղումներ

«Ախլաթյան հնամենի գյուղ, 139-ամյա դպրոց» գրքի շնորհանդեսը

 

 

 

 

ԱԽԼԱԹՅԱՆ. ՀՆԱՄԵՆԻ ԳՅՈՒՂ, 139-ԱՄՅԱ ԴՊՐՈՑ Ամեն ինչ մնում է մարդկանց…

ԱԽԼԱԹՅԱՆ. ՀՆԱՄԵՆԻ ԳՅՈՒՂ, 139-ԱՄՅԱ ԴՊՐՈՑ Ամեն ինչ մնում է մարդկանց…

Ախլաթյան (Սյունիքի մարզ)

https://hy.wikipedia.org/wiki/Ախլաթյան_(Սյունիքի_մարզ)