Ախլաթյան գյուղի և դպրոցի պատմությունը

Ախլաթյան գյուղի պատմությունը 
ԱԽԼԱԹՅԱՆ
Ախլաթյան գյուղը գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի Պատպատ լեռնաճյուղի հյուսիսարևելյան փեշերին, Այրի գետի աջ ափի բարձրադիր դարավանդի վրա:
Ըստ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ ախլաթյանցի Մորուս /Մարգար/ Ստեփանի Հասրաթյանի կատարած ուսումնասիրությունների, Ախլաթյան գյուղը անընդմեջ բնակեցված է եղել` սկսած մ.թ.ա. 2-րդ հազարամյակիկեսերից` շուրջ 3.500 տարի: Հին գյուղատեղում /ավերվել է 1931թ. երկրաշարժից / նկատվում էին բերդապարսպի հետքեր: Գյուղում եղել է միջնաբերդ:  Եկեղեցու ավերակների ուսումնասիրությունները ցույցեն տվել, որ այն կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա: Այն կառուցվել է 5-րդ դարում և վերակառուցվել 3 անգամ:
Գյուղի անվան ստուգաբանության խնդիրը դեռևս լուծված չէ: Ուսումնասիրողների մի մասը գյուղի Ախլաթյան անունը կապում են գյուղի շրջակայքում գտնվող դարավոր Ախլաթ տեսակի տանձենու հետ, Ախլաթ-յան /կողմ/:
Ախլաթյան անունը առաջին անգամ հիշատակվում է Ղևոնդ Ալիշանիմոտ` կապված 1291թ. ինչ-որ սահմանային վեճի հետ:
Որոշ ուսումնասիրողներ գյուղի անվան ծագումը կապում են ախլա խնձոր բառի հետ/ Վանա բարբառով` ձնծաղիկ/:
Հնարավոր է համարվում Աղաթմարաթ բնակավայրի աղավաղված ձևը:
Ախլաթյան գյուղի դպրոցի պատմությունը
cropped-IMG_1021-1.jpg
Ախլաթյանում առաջին դպրոցը սկսել է գործել 1876 թ.-ից գյուղացիներից մեկի տանը:
1890 թ. գյուղացիների հանգանակությամբ կառուցվում է դպրոցի շենք՝4 բաժանմունքով:Դպրոցի առաջին ուսուցիչը եղել է լորեցի Տեր-Ավանեսը,որին 1892 թ. փոխարինել է Արշակ Հայրապետյանը Գողթան գավառի Տանակերտ գյուղից:
1896 թ. ուսուցիչ է նշանակվում Գևորգյան ճեմարանի շրջանավարտ ախլաթյանցի Հովհաննես Ավչյանը / Հովհաննես վարժապետը/,որն աշխատել է գյուղի դպրոցում մինչև խոր ծերություն/վախճանվելէ 1942 թ./:
1927 թ. կառուցվեց յոթնամյա դպրոցի շենքը,որը հիմնահատակ ավերվեց 1931թ.երկրաշարժից:
1931 թ. աշնանը նոր գյուղատեղում կառուցվեց կավաշեն նոր շենք՝յոթ դասասենյակով,ուսուցչանոցով և գրադարանային փոքր սենյակով:
1963 թ. Ախլաթյանի դպրոցը դարձավ ութնամյա:
1973 թ. շահագործման հանձնվեց երկհարկանի քարաշեն դպրոցի շենքը:
1998 թ. սեպտեմբերի 1-ից Ա
խլաթյանի դպրոցը միջնակարգ է:
Մինչև 1927 թ. գյուղի ծխական դպրոցը գործել է առանց վարիչի: Դպրոցի աշխատանքները ուղղորդվել են գյուղի հոգևոր կենտրոնի կողմից:
Յոթնամյա դպրոցի առաջին վարիչը եղել է ախլաթյանցի Վահան Ղևոնդյանը/ Երևանի պետական համալսարանի շրջանավարտ/-1927-1936 թթ,
1936-1942 թթ – Ավչյան Հովհաննես,
1942-1943 թթ  -Ախլաթյանի յոթնամյա դպրոցի դիրեկտոր է նշանակվել Աշխեն Հայրապետյանը,
1943-1944 թթ- Համեստ Հովհաննիսյան ,
1944-1966 թթ – Վահան Սիմոնյան,
1966-1973 թթ- Էլզա Սուլեյմանյան,
1973-1983 թթ-Արմենակ Գալստյան,
1983 թ.-ից մինչ օրս՝Ջուլիետա Հակոբյան:
Վերջին 10 տաիների ընթացքում գյուղի աշակերտների թիվը 125-ից կրկնակի նվազվել է:2016-2017 թթ. ուստարում Ախլաթյանի միջնակարգ  դպրոցում սովորում է 48 աշակերտ,դասավանդում են  18 ուսուցիչներ: